Microsoft կորպորացիայում խոստովանել են, որ 2015 թվականին հայտարարված Windows 10 նոր օպերացիոն համակարգի ստեղծման հավակնոտ նպատակը՝ 2018-ի կեսերին ակտիվ օգտատերերի թիվը հասցնել մեկ մլրդի, հաստատ չի իրականանա, քանի որ երկու տարում այդ թիվը կազմել է ընդամենը 350 մլն:
«Windows 10-ը հասել է ամսական 350 մլն ակտիվ օգտատերերի ցուցանիշի ռեկորդային կարճ ժամանակահատվածում... Մենք գոհ են, որ մեզ հաջողվել է դրան հասնել այս պահի դրությամբ, սակայն ելնելով նրանից, որ մեր գործունեությունն ավելի շատ կենտրոնացած է բջջային գաջեթների հավաքման վրա, մեզ անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ, որպեսզի հասնենք ամսական 1 մլրդ ակտիվ օգտատերը ունենալու նպատակին»,-նշվում է ընկերության հաղորդագրությունում:





























