Արցախի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Ասպետ Մակարյանը բարեկամի հետ ուղեւորներ է տեղափոխելիս եղել Պյատիգորսկից Ղարաբաղ, երբ Վերին Լարսի անցակետում ինֆարկտից մահացել է:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Ասպետ Մակարյանը եղել է ուղեւորափոխադրող մեքենայի երկրորդ վարորդը: Նա երկու անչափահաս երեխաների հայր էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 18-ին Վերին Լարսի անցակետում հերթի Արցախի 37-ամյա քաղաքացի է մահացել ինֆարկտից: 37-ամյա Ասպետ Մակարյանի մարմինը տեղափոխվել էր Արցախ: