Հեռանկարային հետազոտությունների ռուսական հիմնադրամը  սկսել է «խելացի փամփուշտի» փորձարկումները կառավարվող թռիչքի ռեժիմում: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է Հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Վիտալի Դավիդովը:

Նրա խոսքով՝ ավարտվել է արտադրանքի փորձարարական մշակումը չկառավարվող թռիչքի ռեժիմում, այժմ սկսվել են կառավարվող թռիչքի ռեժիմում փորձարկումները:

«Խելացի փամփուշտի» մասին առաջին անգամ սկսեցին խոսեցին 2015 թվականին, երբ Հիմնադրամից հայտնեցին այդ թեմայով աշխատանքի մասին: Այդ ժամանակ Դավիդովն ասել էր, որ խոսքը սովորական զինամթերքի մասին է: Կառավարվող փամփուշտը բարդ կառուցվածք կունենա, այլ զանգված եւ չափեր: Սովորական հրացանով այդ փամփուշտը կրակել չի հաջողվի: