Իրանը կարող է Ռուսաստանին վաճառել մոտ 40 տոննա ծանր ջուր: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին՝ Գործողությունների համատեղ համընդհանուր պլանի կատարման վերաբերյալ Համատեղ հանձնաժողովի նիստից հետո:
Նրա խոսքով՝ Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ 40 տոննա ծանր ջուր վաճառելու վերաբերյալ, բայց կան նաեւ այլ գնորդներ:
Իրանցի դիվանագետը նշել է, որ «խորհրդակցությունները շարունակվում են»: «Ես չգիտեմ, թե երբ համաձայնության կգանք, դրանք կոմերցիոն բանակցություններ են եւ շարունակվում են»,- ասել է նա:
Արաղչին նաեւ հիշեցրել է, որ օրերս Թեհրանը կասեցրել է ԱՄՆ-ին 32 տոննա ծանր ջուր վաճառելու գործարքը, չնայած գումարն արդեն ստացվել էր Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության հաշվին:




























