Բրազիլական դատարանը բջջային օպերատորներին կարգրադրել է արգելափակել հաղորդագրությունների փոխանակման WhatsApp հավելվածը՝ ոսստիկանական հետաքննության համար տվյալներ տրամադրելուց հրաժարվելու համար:

Եթե Facebook սոցցանցին պատկանող ընկերությունը հրաժարվի կատարել պահանջը, ստիպված կլինի օրական 50 հազար ռեալի (ավելի քան 15 հազար դոլար) չափով տուգանք վճարել:

BBC-ի հաղորդմամբ՝ սա բրազիլական իշխանությունների եւ WhatsApp-ի միջեւ առաջին կոնֆլիկտը չէ: Հավելվածի աշխատանքը երկրի տարածքում մի քանի անգամ արդեն արգելափակվել է, իսկ մարտին ոստիկանությունը նույնիսկ կարճ ժամանակով կալանավորել է Լատինական Ամերիկայում Facebook-ի փոխնախագահին: