Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցի համաձայն, հաջորդ տարի Թուրքիան իր ՀՆԱ-ի ցուցանիշով կբարձրանա 16-րդ տեղ, հետեւում թողնելով Հոլանդիային։
Թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով ԱՄՀ-ի զեկույցը, նշել է, թե այս տարի ԱՄՆ-ը 14,6 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով կրկին առաջինն է աշխարհում։ Բացի այդ, առաջին անգամ Չինաստանը հայտնվել է 2-րդ տեղում՝ 5,7 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով: Երրորդ տեղում Ճապոնիան է, որի ՀՆԱ-ն կկազմի 5,4 տրիլիոն դոլար: 4-րդ տեղում Գերմանիան է ՝ 3,3 տրիլիոն դոլարով, 5-րդ տեղում` Ֆրանսիան՝ 2,2 տրլիոն դոլարով։
Ռուսաստանը 1,5 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով շարունակում է մնալ առաջին տասնյակում։
Թուրքիան 2010-ին 729,1 միլիարդ դոլար ՀՆԱ-ով 17-րդ տեղում է, սակայն հաջորդ տարի կհայտնվի 16-րդ տեղում՝ 790 միլիարդով։
Ըստ ԱՄՀ-ի զեկույցի՝ թեեւ Թուրքիայի ՀՆԱ-ն 2015-ին կլինի 1 տրիլիոն դոլար, սակայն նա կրկին կլինի 17-րդ տեղում։





























