Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներին` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ:
Հանդիպման մասնակիցների խնդրանքով ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա գործընթացին, ներկայացրել պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:
Հանդիպման վերջում Գ.Պետրոսյանը պատասխանել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:





























