«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը նախօրեին ձերբակալվել  է:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից հայտնել են, որ նախօրեին ԱԱԾ-ից ներկայացած աշխատակիցները մի քանի ժամ խուզարկել են Կարո Եղնուկյանի բնակարանը:

«Բնակարանի, ավտոտնակի, մեքենաների խուզարկության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել: Առգրավվել է նրա բնակարանում գտնվող թվով 5 համակարգիչ, 2 հեռախոս: Կարո Եղնուկյանին ձերբակալել են»,-ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ-ից NEWS.am-ին հաստատեցին, որ Կարո Եղնուկյանը ձերբակալված է:

Նրա փաստաբանն էլ նշել է, որ Եղնուկյանը ձերբակալվել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու եւ նրանց հետ հեռախոսային կապ ունենալու համար: