Twitter–ը  նոր ծառայություն է թողարկել, որը օգտատերերին թույլ կտա հաշիվների ստուգման օնլայն հայտեր ներկայացնել: Այս մասին նշված է ընկերության պաշտոնական բլոգում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Այսպիսի նորացման նպատակը հետաքրքիր էջեր որոնելու հարցում օգտատերերին օգնելն է, իսկ միկրոբլոգերի էջերի տերերին եւ հետաքրքրված անձանց, անկախ նրանց գտնվելու վայրից, այս որոշումը թույլ կտա արագ եւ ավելի հեշտ գտնել լայն լսարան»,- նշված է հաղորդագրության մեջ: