Հարավկորեացի հեռուստահաղորդավարուհի եւ երջանկության մասին գրքերի հեղինակ 63-ամյա Չհվե Յունն ամուսնու հետ կախվել է։ Կնոջ եւ նրա 72-ամյա ամուսնու մարմինները հայտնաբերվել են մոթելի համարում:
Չհվե Յուն Հին մահվանից առաջ գրություն է թողել, որում հայտնել է, որ երկու տարի առաջ իր առողջական վիճակը վատացել է եւ ինքը տառապել է թոքի եւ սրտի հիվանդություններով։ Ոստիկանությունում ենթադրում են, որ գրքերի հեղինակին կյանքից հեռանալու գործում օգնել է նրա ամուսինը։ Համոզվելուց հետո, որ կինը մահացել է, նա եւս ինքնասպան է եղել, հայտնում է Lenta.ru-ն։
«Երջանկության քարոզիչ» անունը հարավկորեացի հեռուստահաղորդավարուհին ստացել էր այն բանի համար, որ իր հայրենակիցներին մշտապես կոչ էր անում սեփական անձի եւ շրջապատող աշխարհի հետ ներդաշնակ ապրել եւ ուրախանալ կյանքով։




























