Կիեւի ոստիկանությունը ուկրաինական Forbes պարբերականի գլխավոր խմբագիր Մարիա Ռիդվանի վրա հարձակման առնչությամբ քրեական գործ է հարուցել ՔՕ 125–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորյալ թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնել), փոխանցում է «112 Ուկրաինան»։
«Նա իր ծանոթի հետ հանգստանում էր այգում, եւ այդ ժամանակ նրանց է մոտեցել անծանոթ մի մարդ։ Տղամարդն իրեն ագրեսիվ է պահել եւ բախում է հրահրել։ Ի վերջո աղջկա ընկերը կարողացել է փախչել հարձակվողից, իսկ Ռիդվանը մարմնական վնասվածքներ է ստացել, որից հետո դիմել է բժիշկների օգնությանը»,– ասել են ոստիկանությունից։

Հաղորդվում է, որ Ռիդվանը ձախ նախաբազուկի եւ ուսի կտրող վնասվածքներ է ստացել։