Հուլիսի 17-ին, ժամը 05.10-ին ՀՀ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղի հարակից հանդամասում բռկված հրդեհը մարվել է:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աԱյրվել էր մոտ 12 հա անտառային տարածք եւ հրդեհի գոտին մոտենում էր «Արեւիկ» ազգային պարկի սահմաններին:
ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների եւ ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների աշխատակիցներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ ազգային պարկի սահմաններին կատարել են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ եւ հերթապահություն իրականացրել:
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել հուլիսի 20-ի առավոտյան ժամը 08.20-ին եւ մարել՝ 08.40-ին:





























