SpaceX Dragon  ընկերության ամերիկյան բեռնատար տիեզերանավը ժամանել է միջմոլորակային տիեզերական կայան։ ՆԱՍԱ-ի աստղագնացներ Ջեֆ Ուիլյամսը եւ Քեյթ Ռուբինսը այն որսացել են Canadarm2 կայանի  մանիպուլյատորի օգնությամբ, հայտնում են ՆԱՍԱ-ից:

ՆԱՍԱ-ի հեռարձակման պատասխանատուն հայտնել է, որ դա իրականացվել է ժամը  6.56-ին, որից հետո այն կկցվի ամերիկյան «Հարմոնիա» մոդուլին::

Dragon-ի թռիչքը մեկնարկել է երկուշաբթի օրը՝ Քանավերալ  հրվարդանի տիեզերակայանից: Բեռնատարը կայան է հասցրել մոտ 2 տոննա բեռ, այդ թվում՝ գիտական փորձարկումների համար նյութեր, ինչպես նաեւ մի քանի հատ նոր ադապտերներ, կայանը այլ միջազգային տիեզերական նավերին կցելու համար: