Բրյուսելի ոստիկանությունը շրջափակել է տղամարդուն, որն իրեն կասկածելի է պահել եւ երկար վերարկու է հագած եղել, որից երկար լարեր են ցցված եղել, հայտնում է BBC–ն՝ վկայակոչելով բելգիական լրատվամիջոցները։

Ոստիկանական լայնածավալ գործողություններ են ընթանում Լա Մոննե թատրոնի հրապարակում։ Դեպքի վայրում սակրավորներ են աշխատում։ Մարդկանց տարհանել են մոտակա խանութներից, շրջանում փողոցներն արգելափակված են։ Ոստիկանությունից հայտնել են, որ իրավիճակը հսկողության տակ է, սակայն կասկածյալը դեռ ձերբակալված չէ։