Իրանի իշխանությունները կարող են արգելել Apple ընկերության iPhone սմարթֆոնների վաճառքը: Պատճառն այն է, որ ընկերությունը իշխանությունների սահմանած ժամկետում երկրում ներկայացուցիչ չի նշանակել: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի մաքսանենգ ապրանքների հետ պայքարի հանձնաժողովի անդամ Մուհսեն Մեշհեդին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ շուրջ երկու ամիս առաջ կապի նախարարությունը բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունների համար ժամկետ է սահմանել, որպեսզի նրանք պարտադիր կարգով ներկայացուցիչներ նշանակեն, որոնք կզբաղվեն գնման անվտանգ գործընթացով, երաշխիքի տրամադրմամբ եւ հաճախորդներին տրամադրվող այլ ծառայություններով:

«Apple-ն Իրանում ներկայացուցիչ չունի, իսկ առանց այդ սարքերի անվտանգությունը կամ սպասարկումը երաշխավորող անձի առկայության հեռախոսների ներկրումն անօրինական է համարվում: Առայժմ ընկերությանը վերաբերող որեւէ որոշում չի կայացվել»,- հայտարարել է Մեշհեդին: