Եվրամիությունն անհրաժեշտ է համարում լրագրող Պավել Շերեմետի սպանության արագ եւ թափանցիկ հետաքննությունը: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
ԵՄ-ն ցավակցել է լրագրողի ընտանիքին, ընկերներին եւ գործընկերներին: Մոգերինիի հայտարարության համաձայն՝ նման հարձակումներն անթույլատրելի են: Արագ եւ թափանցիկ հետաքննություն է անհրաժեշտ՝ բոլոր մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: ԵՄ-ն սատարում է ուկրաինական իշխանություններին՝ խոսքի եւ լրատվամիջոցների ազատության պաշտպանության հարցում, եւ շարունակում աշխատել լրագրողների պաշտպանության ուղղությամբ:
Հիշեցնենք, որ լրագրողը զոհվել է հուլիսի 20-ին, Կիեւում, ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ պայթուցիկ սարքը:





























