Facebook Messenger հավելվածի մեկամսյա լսարանը գերազանցել է մեկ միլիարդը: Այս մասին ասված է սոցցանցի տարածած հաղորդագրությունում:

Վերջերս ընկերությունը բջջային օգտատերերին զրկել էր Facebook-ով՝ առանց հավելվածի օգտագործման իրենց ընկերներին հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից: Facebook-ը վաղուց է ծրագրում իր ծառայությունների շարքն ընդլայնել բջջային հավելվածների օգնությամբ: Վերլուծաբանները նշում են, որ Messenger-ի օգտատերերի հսկայական բազան կօգնի այդ հարցում:

Ըստ BBC-ի, սոցիալական ցանցը շուրջ 1.6 մլրդ օգտատեր ունի: Ընկերությանն են պատկանում նաեւ WhatsApp մեսենջերը, որից շուրջ 1 մլրդ մարդ է օգտվում, եւ Instagram ծառայությունը, որի օգտատերերի թիվն էլ գերազանցում է 500 միլիոնը: