Բելառուսում հուլիսի 21-ին սկսվում է Ազգային ժողովի Հանրապետության խորհրդ անդամների թեկնածության առաջադրման գործընթացը, որը կավարտվի օգոստոսի 19-ին, հայտնում է ԲԵԼՏԱ–ն։
Թեկնածուներին առաջադրելու են բազային մակարդակի տեղական Պատգամավորների խորհուրդների պրեզիդիումները եւ համապատասխան գործկոմները, իսկ Մինսկում՝ Քաղաքային խորհրդի նախարարությունն ու Քաղաքային գործկոմի նախարարությունը։ Հանրապետության խորհրդի անդամների թեկնածուները ԿԸՀ–ում գրանցվում են օգոստոսի 20-24–ը։ Սենատորների ընտրությունները կկայանան օգոստոսի 25-ից սեպտեմբերի 13-ը տեղական Պատգամավորների խորհուրդների նիստերում։

Հանրապետության խորհուրդը Բելառուսի խորհրդարանի երկու պալատներից մեկն է։ Այն ունի 64 անդամ եւ համարվում է տարածքային ներկայացուցչության պալատ։ Ընդ որում, 56 մարդու ընտրում են, եւս 8-ին նշանակում է Բելառուսի նախագահը։