Հայաստանի ԱԻՆ-ը զգուշացնում է, որ հուլիսի 22-ին Սյունիքի հովիտներում եւ Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ֆիզիկական ակտիվությունից:

Հանրապետության տարածքում հուլիսի 22-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արեւելյան` 2-7 մ/վր.արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հուլիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +23+25, իսկ վաղը ցերեկը՝ +37+39 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +27+32,

Կոտայքում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +27+32,

Գեղարքունիքում՝ +16+21, ցերեկը` +27+32,

Լոռիում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +28+33,

Տավուշում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +31+36,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +27+32,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +21+25, ցերեկը` +35+38,

Արարատում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +37+39,

Արմավիրում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +37+39,

Վայոց ձորի լեռներում՝ +16+21, ցերեկը` +27+32,

Վայոց ձորի նախալեռներում՝ +22+25, ցերեկը` +37+39,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +22+27, ցերեկը` +37+39,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+33,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +19+22, ցերեկը` +33+36։