Հոկտեմբերի 8-ի կեսօրին Գուդաուտայում գնդակոծվել է Աբխազիայի մահմեդական հոգեւոր վարչության մզկիթի շենքը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ  Նովոստին», գնդակոծման հետեւանքով, մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը՝ վնասվածքներ է ստացել:

Ըստ իրավապահների, անհայտ անձինք կրակահերթ են արձակել մզկիթի մոտ կանգնած մահմեդականների վրա:

Մզկիթը գտնվում է Գուդաուտայի մասնավոր տներից մեկում:

Դեպքի վայրում են քաղաքի ուժային կառույցների ներկայացուցիչները: Գնդակոծման առիթով քրգործ է հարուցվել: