Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայանքում հուլիսի 20-ին հնչած կրակոցներից վիրավորվել է երկու անձ, որոնցից մեկը ԱԺ պատգամավո Սամվել Ալեքսանյանի մտերիմն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նՆախնական տեղեկություններով՝ երկու տղամարդ վիճաբանել են եւ նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակով կրակել է մյուսի ուղղությամբ՝ վնասելով ոտքը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանների հրահանգներին չի ենթարկվել տղամարդկանցից մեկը եւ շարունակել կրակել, որի ժամանակ ոստիկանը կրակել է նրա ոտքին եւ վերցրել ձեռքի ատրճանակը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներից մեկը Նորագյուղ թաղամասի 177 տան բնակիչ, 50-ամյա Ռուբեն Կոստանյանն է, որը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ ընկերն է, հայտնի է Նորագյուղցի Բոգո մականունով։ Մյուս վիրավորը Քանաքեռ-ՀԷԿ 8-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Ավետիսյանն է: Ավետիսյանը Իսակովի պողոտայի թիվ 3/7 հասցեում գործող «555» հացատանը ինչ-որ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակել է Կոստանյանի ուղղությամբ՝ վնասելով նրա ձախ սրունքի հատվածը: Այնուհետեւ այդ պահին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, 43-ամյա Ռոբերտ Եփրեմյանը վնասազերծել է Ավետիսյանին։
Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ։





























