Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքանակառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքները:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:


























