ԱՄՆ–ի եւ ԵՄ–ի աստղագետները հաստատել են Trappist – 1 կարմիր գաճաճի շուրջ պտտվող երեք երկրանման մոլորակների՝ պոտենցիալ բնակելի գոտում լինելու փաստը, հայտնում է Nature ամսագիրը։

Փորձագետների խոսքով՝ առաջին անգամ կհաջողվի պարզել երկրային մարմիններում հնարավոր կյանքի հայտնաբերման հստակ ժամկետները։ Ստուգել մոլորակների վրա կյանքի գոյության փաստը հնարավոր կլինի 5-10 տարում։ Նման ժամկետներ է նշել ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտող Ժյուլիեն դե Վիտը։ Մինչ այդ աստղագետներն, ամենայն հավանականությամբ, կկարողանան հեղուկ ջրի հետքեր գտնել, ուստի 10-25 տարում հնարավոր կլինի պարզել, թե դրանց վրա իրական կյանք կա, թե ոչ։

Hubble աստղադիտակի հնարավորությունների շնորհիվ աստղագետները պարզել են, որ այդ մոլորակները չունեն ընդարձակ ջրածնային ամպ, որն առկա է ուսումնասիրված գազային հսկաների մեծ մասի մոտ։

Նրանք պտտվում են կարմիր գաճաճի շուրջ, եւ քանի որ վերջինս ավելի սառն է, քան մեր լուսատուն, մոլորակներն շատ չեն տաքանում եւ համարվում են կյանքի գոյության համար պիտանի գոտում։