Մոսկվայի պետական համալսարանի կիսամերկ աղջիկները Պուտինին ավելի են դուր եկել, քան հագնվածները, հայտնում է «Արգումենտի ի ֆակտին»՝ վկայակոչելով Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Պուտինին ավելի են դուր եկել նրան սեր խոստովանած կիսամերկ ուսանողուհիները»,- նշել է քարտուղարը։
«Եվ այս, եւ մյուս աղջիկները ակտիվ դիրքորոշում ունեն։ Գլխավորը, որ դա չանդրադառնա ուսումնական գործընթացի վրա։ Սակայն էրոտիկ օրացույցի առաջին աղջիկներն, իհարկե, ավելի են դուր գալիս»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում NEWSru.com-ը։
Իմիջիայլոց, նմանատիպ օրացույցների գաղափարը «գողացել են» բլոգերները։ Այսպես, edgar-hoover նիկով մի օգտագործող այլընտրանքային օրացուց է տեղադրել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի համար։ Երիտասարդ ուսանողուհիների փոխարեն նրա համար դիրքավորվել են կիսամերկ տատիկները։





























