Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում ավարտվել է սպանության մեջ մեղադրվող Շիրվան քաղաքի բնակիչների դատավարությունը:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Իլհամա Մահմուդովայի նախագահությամբ դատարանը վճիռ է կայացրել Արասթուն Մամեդովին 15, իսկ Էլմիրա Իդրիսովային՝ 14 տարվա ազատարկման դատապարտելու մասին:

Շիրվանի շրջանի Չիլփաղլի գյուղի երկու բանկիչներն էլ դանակի բազմաթիվ հարվաներով սպանել էին 36-ամյա Ջահանգիր Խանլարիին:

Քնությունը պարզել է, որ Իդրիսովան երկար տարիներ ապրել է Խանլարիի հետ: Նախկինում դատված 36-ամյա Խանլարին կարճ ժամանակում դարձել է միջազգային կարգի թմրաբարոն: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Նա լքել էր երկիրը եւ երկար ժամանակ ապրում էր Դանիայում: Բայց այդ հեռավորությունից էլ նա հետեւում էր Իդրիսովային: Վերադառնալով հայրենիք՝ նա սպառնացել է սպանել Իդիսովային եւ նրա սիրեկանին: Դրանից հետո Մամեդովն ու Իդրիսովան սպանել են Ջահանգիրին: