Հայաստանի եւ Վրաստանի պետական պաշտոնյաները վերապատրաստում են անցել միջազգային հարաբերությունների ոլորտում՝ «Հմտությունների զարգացում միջազգային հարաբերությունների ոլորտում» (Capacity of Building International Relations (CABIR) ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների Ժնեւյան իստիտուտի ղեկավար Դանիել Ուորները:
Վերապատրաստումը, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը, մասնակցել են 13 երիտասարդ պետական պաշտոնյաներ Հայաստանից եւ 5 վրացի պաշտոնյաներ: Ուորների խոսքով, նախապես ծրագրին պետք է մասնակցեին նաեւ ադրբեջանցի պաշտոնյաները, սակայն նրանք չեն ժամանել:
Ծրագիրը բաղկացած է 4 մասերից: Ինստիտուտի տնօրենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԳՆ-ին, որի հովանավորությամբ էլ անցել է վերապատրաստումը:




























