Հայաստանի 2011 թվականի պետական բյուջեում պետական ծառայողների պարգեւատրման նպատակով նախատեսվել է 477 մլն դրամ (մոտ 1,3 մլն դոլար), կամ յուրաքանչյուր պետծառայողի հաշվով՝ մոտ 30 հազ. դրամ (մոտ 82 դոլար)։
Հատկանշական է, որ վերջին տարիներին պետբյուջեից պետծառայողների պարգեւատրման համար ամենաշատ գումար հատկացվել է ճգնաժամային 2009-ին՝ 516 մլն դրամ (մոտ 1,4 մլն դոլար)։ 2010-ին, երբ տնտեսական իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է, պարգեւավճարները պակասել են եւ կազմել 476 մլն դրամ (մոտ 1,3 մլն դոլար)։



























