Հոկտեմբերի 7-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անց է կացվում սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են ավելի քան 30 երկրի 600 սամբիստներ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, ըստ մրցաշարի կանոնակարգի` հայ մարզիկներից այսօր` հոկտեմբերի 8-ին մրցագորգ դուրս կգան, պատանիներից` Գրիգոր Մխիթարյանը /48 կգ քաշային կարգ/, Էդգար Կարապետյանը /60 կգ/, Մհեր Կարապետյանը /75 կգ/, երիտասարդներից` Մուշեղ Հակոբյանը /48 կգ/, Վալոդյա Ղանդիլյանը /62 կգ/, Դավիթ Գրիգորյանը /82 կգ/, աղջիկներից`Ռոզա Խաչատրյանը /52 կգ/ եւ Ասյա Լալազարյանը /56 կգ/:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր պատանի եւ երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ:



























