Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել իր դիվանագիտական աղբյուրներից:
Իրանի խորհրդարանի նախագահը Հայաստանում հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի ղեկավարության հետ` քննարկելու երկկողմ եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։



























