Մալայզիայում վերջին ամիսներին զգալի ավելացել են թմրավաճառության համար ձերբակալված իրանցիների թիվը: Իսրայելական Haaretz պրաբերականի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Մալազիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Աբու Սեման Յուսուպը: Ընդ որում, վերջինս հայտարարել է, թե թմրադեղերը Իրանից Մալայզիա են տեղափոխվում Դուբայի, Հայաստանի, Քիշի, Դոհայի կամ Կոլոմբոյի օդային ճանապարհներով:

Նախարարը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում ձերբակալվել էր ընդամենը 16 մարդ, մինչդեռ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում ճաղերի հետեւում են հայտնվել Իրանի 140 քաղաքացիներ:

Իրանից թմրանյութերի առաքումը կանխելու համար Աբու Սեմանն օրերս եղել է Իրանում, որտեղ քննարկել է ձերբակալված իրանցիների խնդիրը: Նաեւ մշակվել է թմրաբիզնեսի դեմ պայքարելու համար գործողությունների պլան: