Վրաստանում նոր օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ դրվել, ըստ որի արդեն մեկ տարի անց ավտոմոբիլի վարորդները կարող են իրենց հետ չվերցնել վարորդական իրավունքի վկայականները: Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին: Նրա խոսքով, ճանապարհային ոստիկանությունը վարորդներից պետք է հարցնի րանց անուն ազգանունը եւ համակարգչով ստուգի, թե, արդյոք, տվյալ անձն ունի՞ վարորդական իրավունքի վկայական, թե` ոչ: Այս մասին հաղորդում է  «Գռուզիա սեգոդնյա»-ն:

«Դա եւս մեկ քայլ է պետության բյուրոկրատիզացիայի կրճատման ուղղությամբ: Որովհետեւ որքան քիչ պետությունը խառնվի մարդկանց անձնական գործերին, այնքան լավ ողջ հասարակության համար»,- նշել է Մերաբիշվիլին: