Հայաստանի կենտրոնական բանկը եզրակացություն է պատրաստել Հայաստանի 2011 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ, որում գնահատականներ կան նաեւ ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։

ԿԲ-ի միակ քննադատությունը վերաբերում է հարկերի հավաքագրմանը։ Մասնավորապես՝ նշվում է, որ 2010-ին սպասվող սոցվճարների եւ հարկերի մուտքերը թերագնահատված են, ինչն ապահովում է հարկեր/ՀՆԱ 17,1 տոկոս հարաբերակցություն եւ աճ 2009 թ. համեմատ միայն 0,3 տոկոսային կետով։ «Այս պարագայում 2011 թվականի համար նախատեսված հարկեր/ՀՆԱ 17,3 տոկոս ցուցանիշը մեր կարծիքով նույնպես թերագնահատված է, ինչը նախորդ տարվա նկատմամբ ապահովում է ոչ բավարար՝ ընդամենը 0,2 տոկոսային կետ աճ»,- նշված է ԿԲ եզրակացությունում։

Նշված է նաեւ, որ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի՝ կառավարության միջինժամկետ ծրագրերին համահունչ հարկերի հավաքագրում ապահովելու համար։