Հոկտեմբերի 8-ին, ժամը 18-ին ավարտվել է վերջնաժամկետը, երբ կարելի էր փաստաթղթեր ներկայացնել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Վերջին տվյալներով, ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել 1436 մարդ: Ստորագրությունների համար թերթիկներ են ստացել 1407-ը: Առայժմ վերջնական տվյալներ չկան, սակայն արդեն գրանցվել են 460 թեկնածուներ:
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հոկտեմբերի 15-ից:
Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին: Սկսած 2005 թվականից դրանք անցկացվում են մեծամասնական ընտրակարգով:


























