Apple ընկերության App Store առցանց խանութը հայտնում է, որ Pokemon Go խաղը ռեկորդներ է սահմանում բեռնումների թվով, փոխանցում է  BBC-ն:

Վաճառքի միայն առաջին շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 6-ից, այդ խաղի բեռնումների թիվն ավելի մեծ է եղել, քան երբեւէ որեւէ այլ խաղինը:

Նախօրեին Pokemon Go խաղը, որն աշխարհի շատ երկրներում մեծ հետաքրքրություն է առաջ բերել, պաշտոնապես հասանելի էր դարձել Ճապոնիայում՝ այն երկրում, որտեղ հորինել են այդ էակներին:

Խաղը երեք շաբաթում համաշխարհային սենսացիա է դարձել: Խաղի էությունն է հրեշիկներին փնտրել աշխարհի ամենաանհավանական վայրերում եւ բռնել նրանց: