Իսպանիայում նոր կուսակցություն է ստեղծվել, որը հանդես է գալիս երկրից մահմեդականներին արտաքսելու օգտին: «Միջին խավի միավորում» անվանումը կրող կուսակցությունն իր համար կարգախոս է ընտրել 1930-ականների քաղաքացիական պատերազմի ժամանակվա կարգախոսը. «Նրանք չեն անցնի»:
Նոր կուսակցության լիդերները հայտարարել են, որ գործում են հյուսիսային Եվրոպայի որոշ երկրների նման, որտեղ նման կուսակցություններ արդեն կան:
«Մենք ռասիստներ չենք, մենք ռեալիստներ ենք: Մենք չենք ցանկանում, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, մենք չենք ցանկանում, որ իսպանիայում մահմեդականներ լինեն: Մենք պահանջում ենք փակել մզկիթները, որտեղ քննարկում են ահաբեկչությունների պլաններ: Իսպանացիները պետք է դուրս վռնդեն մահմեդականներին իրենց երկրից»,- հայտարարել նոր կուսակցության ղեկավարներից Ժոսեպ Անգլադան, գրում է zarusskiy.org-ը:
Նա նաեւ նշել է, որ «Միջին խավի միավորում» կուսակցությունը հաջորդ տարվա գարնանը մտադիր է մասնակցել տեղական, իսկ 2 տարի անց նաեւ խորհրդարանական ընտրություններին:




























