Հունաստանի ԱԳ նախարարությունը հաղորդել է, որ Մյունխենում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով Հունաստանի մեկ քաղաքացի է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այս դժվար պահին խորապես ցավակցում ենք նրա հարազատներին եւ մտերիմներին»,- նշել են գերատեսչությունում:

ԱԳՆ-ում նշել են նաեւ, որ Մյունխենում Հունաստանի գլխավոր հյուպատոսը բոլոր միջոցները կձեռնարկի՝ Գերմանիայի իշխանությունների հետ հետագա քայլերը համաձայնեցնելու համար: