Հոկտեմբերի 7-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում «Կենտրոնական գերեզմանատան» քաղաքային պանթեոնից գողացել են Դերենիկ Դեմիրճյանի շիրմաքարին տեղադրված կիսանդրին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: