Հոկտեմբերի 7-ին Էստոնական փողոցի 12 շենքի մոտ գտնվող ավտոտնակում հրազենային վնասվածք ստացած քաղաքացին հիվանդանոցում մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 7-ին ժամը 12.10-ին «Արմենիա» բժշկկան կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ մասում հրազենային վնասվածքով` Էստոնական փողոցի 12 շենքի դիմաց գտնվող ավտոտնակի մոտից բժկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա Ալբերտ Գեւինյանը: Ըստ բժշկի տեղեկանքի` Ա. Գեւինյանն ի վիճակի չէր հաղորդում տալու:

Էստոնական փողոցի 12 շենքի` Ա. Գեվինյանին պատկանող ավտոտնակի մոտ, քարերի տակից հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փափուշտով եւ 9 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճով:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել  է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նույն օրը, ժամը 18.00-ին, Ա. Գեվինյանը «Արմենիա» ՀԲԿ-ում, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի