Թուրքիայի Բալըքեսիր քաղաքում կազմակերպված հեծանվային սպորտի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Վարշամ Դարբինյանը 2-րդ տեղն է գրավել։
1-ին տեղում է հայտնվել Թուրքիան ներկայացնող մարզիկը, ով 94 կմ հատվածը անցել է 2 ժամ 46 րոպե ժամանակահատվածում, իսկ հայազգի մարզիկը՝ 2 ժամ 50 րոպե ժամանակահատվածում։
Հաղթողներին մեդալները եւ մրցանակային գումարները հանձնել է անձամբ Բալըքեսիրի քաղաքապետ Իսմայիլ Օքը։
Թուրք մարզիկը ստացել է 1000 դոլար, Վարշամ Դարբինյանը 2-րդ տեղի համար ստացել է 750 դոլար, 3-րդ տեղը գրաված մարզիկին էլ հասել է 500 դոլար։




























