Ավստրաիայի հավաքականը 3:0 հաշվով ջախջախել է Ադրբեջանի հավաքականին Եվրոպայի առաջնության ընտրական հերթական հանդիպման ժամանակ:
Հոկտեմբերի 8-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Էրնստ Հապել մարզադաշտում, Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի սաները չկարողացան հաղթահարել մրցակցին եւ երեք գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Դեռ խաղը նոր սկսված, 3-րդ րոպեին գոլ խփեց Սեբաստիան Պրյոդլը: Երկրորդ եւ երրորդ գնդակները խփեց Մարկո Արնաուտովիչը, հաղորդում է Trend-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին Երեւանում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Սլովակիայի հավաքականին: Սա Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն էր «Եվրո-2012»-ի ընտրական հանդիպումներում: Խմբի ֆավորիտ համարվող Սլովակիայի հավաքականը երկու հաղթանակից հերո կրեց իր առաջին պարտությունը:





























