Վրաստանը եւ Թուրքիան Ստամբուլում «Սարփի-Սարփ», «Կարցախ-Չլդր/Աքթաշ» եւ «Ախալցխա-Պոսֆի/Թուրքգոզու» անցագրային կետերը համատեղ շահագործելու մասին համաձայնագիր են կնքել։

Այս համաձայնագրով վերացվում է վրաց-թուրքական սահմանին գտնվող անցագրային կետերի նույնական ընթացակարգերի կրկնությունը, գրում է «Գրուզիա Online»-ը։