Instagram սոցիալական ցանցը թողարկել է վիդեոյի հրահանգներ, փոխանցում է Gazeta-ն:

Տեսահոլովակների ալիքը հասանելի է «Որոնում համացանցում» բաժնում: Դրանում օգտատերերին առաջարկվում է  գնահատել այն օգտահաշիվների հոլովակները, որոնց դեռեւս չեն բաժանորդագրվել:

Դրանից զատ, կոնկրետ թեմաներով տեսանյութ գտնելու հնարավորություն է հայտնվել, օրինակ՝ Ռիոյում Օլիմպիական խաղեր-2016-ի, Կաննի փառատոնի, Coachella երաժշտական փառատոնի, Ամանորի եւ այլն:

Վերջին կես տարում Instagram-ում տեսանյութերի դիտումն ավելացել է 150 տոկոսով, հավելել են սոցցանցում: