ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Ազատություն ռադիոկայանին հայտնել է, որ Հայաստանի հարցով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցը Հայաստան հետաձգվել է: Հոկտեմբերի 19-ից 21-ը Երեւանում տեղի է ունենալու Եվրոպայի Խորհրդի համաժողովը նվիրված ժողովրդավարության ապագային: Այդ համաժողովին պետք է մասնակցի նաե ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը եը այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:  Դրա հետ կապված կազմակերպչական խնդիրների պատճառով հայաստանյան պատվիրակությունը խնդրել է հետաձգել համազեկուցողների այցը:

Հարությունյանը նշել է, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ դրա մեջ չկա, ընդամենը տեխնիկական խնդիրներ են: Իսկ համազեկուցողները, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանեն դեկտեմբերին, կամ հունվարին: