Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վերջակետ է դրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին քննարկումներին: Սեպտեմբերի 30-ին Ուկրաիանյի Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց 2004-ի քաղաքական բարեփոխումները, որոնք սահմանափակում էին նախագահի լիազորությունները: Պետական իշխանության մարմիններն այժմ օրենսդրությունը պետք է համապատասխանեցնեն 1996-ի Սահմանադրությանը: Այդ կապակցությամն ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն Յանուկովիչը Սավիկ Շուստերի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան Սահմանադրությամբ նշված ժամկետում` 2012-ին:

Հասանելի է
русский



























