Հունգարիայի թունավոր թափոնների արտահոսքի պատճառով զոհվածների թիվը հասել է յոթի, հաղորդում է Sky News-ը: Վերջին երկու զոհերը հայտանբերվել են Դեւերեր բնակավայրի մոտակայքում: Եւս մեկը մահացել էր հիվանդանոցում: Հունգարիայում կարմիր թույնի արտահոսքն արդեն համեմատում են Մեքսիկական ծոցի նավթային աղետի հետ: Մասնագտեները մտավախություն ունեն, որ թույնը, լցվելով Դանուբ գետը, կհասնի Խորվաթիայի, Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի եւ Ուկրաինայի տարածք:
Հունգարացի մասնագետները վստայեցնում են, որ Դանուբի զգալի աղտոտումն առայժմ հաջողվում է կանխել: Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած վթարի հետեւանքների կապկացությամբ Հունգարիայում արտակարգ դրություն է հայտարարվել, երկիրը օգնություն է խնդրել Եվրամիությունից:




























