Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով նաեւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահն է, չի ներկայացել կուսկացության գլխավոր խորհրդի նիստին, որի ընթացքում պետք է վերջնականորեն հաստատվի Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում հավանական թեկնածունների անունները:
«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ «Վլադիմիր Վլադիմիրիչը նախորդ խորհրդատվությունների ժամանակ արդեն հայտնել է իր կարծիքը եւ նշել, թե ում կուզեր տեսներ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում»:
Շաբաթ օրը`հոկտեմբերի 9-ին, «Եդինայա Ռոսիան» նախագահ Դմիտրի Մեդվեդեւին կներկայացնի Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուների ցանկը, նա էլ պետք է ընտրի մեկ թեկնածուի: Վերջինիս էլ կառաջադրեն Մոսկվայի քաղաքային դումայում Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում:
Յուրի Լուժկովը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 18 տարի, հեռացվել է պաշտոնից` Ռուսաստանի Դաշնության նախագահի «վստահությունը կորցնելու համար»:





























