Իրանում ձերբակալել են ԱՄԷ ընկերություններից մեկին պատկանող նավը՝ պանամական «Թեոդորա» դրոշով։ Թասնիմ գործակալության տեղեկություններով՝ ձերբակալության պատճառը նավիգացիոն եւ կից փաստաթղթերում Պարսից ծոցի սխալ անվանումն է եղել։

Նավը կալանքի տակ կմնա Իրանի Բենդեր–Խոմեյնի նավահանգստում այնքան ժամանակ, քանի դեռ փաստաթղթերում սխալը չի շտկվել։ Այս մասին գործակալությանն ասել է նավահանգստի ադմինիստրացիայի ներկայացուցիչ Աբութալեբ Ղերաիլուն։ Նա նշել է, որ Իրանի օրենսդրությունը պահանջում է պարտադիր օգտագործել պատմականորեն եւ միջազգայնորեն ընդունված անվանումը՝ Պարսից ծոց։

Նախկինում Իրանը բազմիցս բողոք էր հայտնել տարածաշրջանի որոշ երկրներում «Արաբական ծոց» անվանումն օգտագործելու կապակցությամբ։ Իրանական աղբյուրները պնդում են, որ «Պարսից ծոց» անվանումը հաստատված է բազմաթիվ պատմական, աշխարհագրական եւ գիտահետազոտական փաստաթղթերով։