ԱՄՆ-ը կրկին ցնցված է հերթական միջադեպից: Այս անգամ հարձակման է ենթարկվել կալիֆոռնիական Կառլսբադ քաղաքի տարրական դպրոցը, որտեղ հրաձգություն  սկսել հոգեկան մի հիվանդ:

Վնասվածքներ է ստացել երկու աշակերտ, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Ականատեսների խոսքով, տղամարդը անկանոն կրակ է բացել երեխաների վրա, երբ դպրոցին մոտեցել է իր բեռնատարով:

Օգնության են շտապել մերձակա շինարարության վրա աշխատող բանվորները, ովքեր կարողացել են վնասազերծել հանցագործին: Ոստիկանությունը պարզում է հոգեկան հիվանդի արարքի դրդապատճառները: