Հոկտեմբերի 9-ի գիշերը Դոնի Ռոստով քաղաքի երկհարկանի բնակելի տանը պայթյուն է որոտացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով քաղաքի իրավապահների իր աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով, պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 2-ին Վորոշիլովսկի պողոտայում: Պայթյունի ալիքից կոտրվել են ապակիները, մեխանիկական վնասվածքներ են ստացել էլեկտրասարքերը:
Վարկածներից մեկով՝ բնակարանում կարող էր գազի պայթյուն լինել: Միգուցե, ինքնուրույն աշխատել է չպարզված պայթուցիկ սարքը: Դա է վկայում բնակարանում հայտնաբերված ռազմական սպառազինությունը:





























