Մոսկվայում բնակվող 35-ամյա Իրինա Խմելեւսկայան որոշել է ամուսին գտնել, բայց ոչ սովորական ճանապարհով։ Նա իր ջիպի ապակուն է փակցրել «Փնտրում եմ ամուսին. Իրինա» հայտարարությունը եւ իր հեռախոսահամարը։
Իր բլոգում առաջադեմ կինը գրել է, որ չի կարող ապրել առանց ամուսնու։ «Ես արթնացա եւ հասկացա. վերջ, էլ չեմ կարող առանց տղամարդու, ավելի շուտ՝ առանց ամուսնու ապրել»,- Խմելեւսկայայի խոսքերն է մեջբերում KP.ru-ն։
Հայտարարությունը Իրինայի մեքենան զարդարում է արդեն մեկ շաբաթ։ Նրա խոսքով, հայտարարությունը փակցնելուց մեկ օր անց նրա հեռախոսը պայթում էր հակառակ սեռի զանգերի տարափից։ Որոշները հաղորդագրություններ են ուղարկել՝ «Ես պատրաստ եմ»։
«Մեկ շաբաթվա ընթացքում 3 ժամադրություն եմ ունեցել։ Առաջին երկրպագուն մի փոքր անց ձեռքը եւ սիրտն էր առաջարկում ինձ։ Բայց նա ինձ դուր չեկավ։ Իսկ ահա հաջորդ երկուսի մասին դեռ մտածում եմ։ Բավական մեծ թվով հետքրքիր ծանոթներ եմ ձեռք բերել։ Բայց քանի դեռ չեմ գտել իմ միակին, հայտարարությունը չեմ հանի»,- հայտարարել է Իրինան։
Նշենք, որ Իրինան ընտանեկան կյանքի փորձ ունի։ Նա ամուսնացած է եղել 7 տարի, որդի ունի, ով ուրախ է իր մոր նման հնարամտության համար։





























